Մակրոնը Հորմուզի նեղուցում անվտանգության առաքելության ծրագիր է առաջարկել Փեզեշքիանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և առաջարկել նրան քննարկել Հորմուզի նեղուցում միջազգային անվտանգության առաքելություն ստեղծելու ֆրանս-բրիտանական ծրագիրը։

«Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված բազմազգ առաքելությունը կարող է օգնել վերականգնել նավատերերի և ապահովագրողների վստահությունը։ Այն կլինի անկախ պատերազմող կողմերից։ Ես հրավիրել եմ Իրանի նախագահին օգտվել այս հնարավորությունից և մտադիր եմ քննարկել այս հարցը նախագահ ( ԱՄՆ Դոնալդ – խմբ.) Թրամփի հետ», – գրել է Մակրոնը սոցցանցերի իր էջում։

Leave a Comment