
Այս տարվա ապրիլին 2025 թ.-ի ապրիլի համեմատ զբոսաշրջային հոսքերն աճել են 39 տոկոսով, 2026 թ. հունվար–ապրիլ ամիսներին (2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), 34 տոկոսի աճ է եղել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թվերը հրապարակել է կառավարության այսօրվա նիստում։
«Զբոսաշրջության ոլորտում զարմանալի բաներ են տեղի ունենում»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ «Ինստագրամի» և «ՏիկՏոկի» էջերի հետևորդները մեկնաբանություններում խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավելել է, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է մի շանք երկրներից՝ Հնդկաստան, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Չինաստան, Ուկրաինա, Գերմանիա, Իրան, Վրաստան և այլն։