Սպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNN

Սպասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հինգշաբթի կպատասխանի ԱՄՆ-ի ներկայացրած հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի պատասխանը ամերիկյան առաջարկին կուղարկվի Պակիստանին, որը հանդես է գալիս որպես միջնորդ։

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։ Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից: Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները և թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից:

Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի՝ մնացել է մի քանի կետ համաձայնեցնել: Իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային, սակայն, հայտարարել է, որ Axios-ի հրապարակումն «ամերիկյան ցանկությունների ցուցակ» է, ոչ ավելին:

Leave a Comment