IRNA. Իրանը պատրաստ է աջակցել առևտրային նավերին Հորմուզի նեղուցում

Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերին։

Այս մասին ասվում է առևտրային նավերի կապիտաններին ուղղված պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է IRNA լրատվական գործակալության կողմից։

Տեքստի համաձայն՝ Իսլամական Հանրապետության նավահանգիստները պատրաստ են տրամադրել իրենց «ծառայությունները, տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև բժշկական և սանիտարական օգնությունը»։

Leave a Comment