ՔՊ-ն նոր Սահմանադրության շուրջ աշխատանքները կշարունակի ընտրություններից հետո.ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սպասում է ընտրությունների ավարտին՝ նոր Սահմանադրության տեքստի շուրջ աշխատանքները շարունակելու համար, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրներին։

Շուրջ մեկ ամիս է՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի հավաքվել՝ Սահմանադրության տեքստը քննարկելու նպատակով, նշել է պարբերականը։

Ըստ հրապարակման՝ հենց ընտրությունների արդյունքներից է կախված լինելու հանրաքվեի անցկացման հնարավորությունը, քանի որ նախագիծը հանրաքվեի դնելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն կամ կոալիցիոն գործընկերների աջակցությունը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտին հայտնել էր, որ Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, սակայն չի հրապարակվում, քանի որ դեռևս չի քննարկվել իշխող կուսակցությունում։ Ապրիլին ԶԼՄ-երը գրել էին , որ իշխանությունները հնարավոր է հետաձգեն նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը՝ նախընտրական շրջանում ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

Leave a Comment