«Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին


Հասարակություն


Երեկ՝ մայիսի 5-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները։


Leave a Comment