Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Իրանի հարցում Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգման մասին և չորեքշաբթի երեկոյան հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի հետ ևս մեկ հանդիպման մասին։
«Մենք ( ԱՄՆ-ի հետ – խմբ.) ունենք լիակատար համակարգում. անակնկալներ չկան: Մենք ունենք ընդհանուր նպատակներ, և ամենակարևոր նպատակը Իրանից հարստացված ուրանի ամբողջական դուրսբերումն ու հարստացման օբյեկտների ապամոնտաժումն է», – ասել է Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստում:
Նեթանյահուն հավելել է, որ գրեթե ամեն օր խոսում է Թրամփի հետ։