Թրամփը չի կարծում, թե Իրանը կգնա մի գործարքի, որը կգոհացնի ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնագրի հասնել Միացյալ Նահանգների հետ, սակայն կասկած է հայտնել, որ Թեհրանը կստորագրի այնպիսի համաձայնագիր, որը կբավարարի Վաշինգտոնին։

«Մենք գործ ունենք (Իրանում – խմբ.) մարդկանց հետ, ովքեր իսկապես ցանկանում են գործարք կնքել, և կտեսնենք, թե արդյոք նրանք կկարողանան առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք մեզ կբավարարեն», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Մայրերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Leave a Comment