Հոսանքին հակառակ

Հոսանքին հակառակ

06.05.2026 | 22:16

Նա, ով թիավարելիս Ինձ է ապավինում, չի դադարեցնի թիավարելը` ենթարկելով իրեն հորձանքի քմայքին:

Ոչ, ճանապարհը, որ մի անգամ արդեն ցույց եմ տվել, ավելի շուտ հոսանքին հակառակ է ընկած, հաղթելու համար պետք է լարեք ձեր բոլոր ուժերը:

Երբ դժվարությունների հանդիպեք, ջանացեք հաղթահարել անձնական ճիգերով: Ինձնից ուրախություն և ուժ ստացեք և դրեք մշտապես ձեր բոլոր արածների մեջ:

Իմ աշակերտները պատրաստի ձկներ չգտան ծովեզերքին` ուռկանների մեջ: Ես մարդկանց ջանքերը վերցնում և օրհնում եմ:

Ես մարդկանց ջանքերի կարիքն ունեմ, իսկ նրանք կարիք ունեն Իմ օրհնության:

Այսօրինակ ընկերակցությունն է հաջողություն բերում:

Մեկնաբանություններ

Leave a Comment