Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պետրո Մանուել Մորենոյի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող, գլխավոր քարտուղարի տեղակալ Պետրո Մանուել Մորենոյի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNCTAD-ի դերը ներառական, արդար և թափանցիկ առևտրային համակարգերի խթանման գործում։ Ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խթանման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության և ՄԱԿ-ի համակարգի ինստիտուցիոնալ կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի նախագահության տեսլականը: Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր։

Leave a Comment