Չավին կարող է գլխավորել «Չելսին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Չավին կարող է աշխատանքի անցնել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպես հաղորդում է բրիտանական Independent-ը, իսպանացի մասնագետը հավակնում է ստանձնել Լոնդոնի «Չելսիի» ղեկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները այն բանից հետո, երբ որոշում կայացվեց դադարեցնել համագործակցությունը Լիամ Ռոսենյորի հետ: Նշվում է, որ ակումբի ղեկավարության ուշադրությունը գրավել է Չավիի դավանած խաղաոճը, որը շատ առումներով նման է Էնցո Մարեսկայի օրոք թիմի ցուցադրած ֆուտբոլին:

Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» հեռանալուց հետո Չավին նոր ակումբ չի գլխավորել

Leave a Comment