Մենք դուրս ենք մնացել մրցաշարից միայն այն պատճառով, որ մրցակիցն արժանի էր հաջորդ փուլ անցնելուն․ Սինեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը:

«Մենք դուրս ենք մնացել մրցաշարից միայն այն պատճառով, որ մրցակիցն արժանի էր հաջորդ փուլ անցնելուն. նրանք առաջին խաղակեսում իրացրին իրենց գլխավոր հնարավորությունն ու արժանիորեն հասան դրան։ Ես հանգիստ եմ և հոգեկան անդորր եմ զգում։

Ստեղծված իրավիճակներում մենք բավականաչափ սառնասիրտ չգտնվեցինք։ Երկրորդ խաղակեսում բարելավեցինք մեր խաղը։ Կային պահեր, որոնք կարող էին մեր օգտին ավարտվել, բայց դա տեղի չունեցավ։ Մենք խաղադաշտում ներդրեցինք մեր ողջ ուժերը և հիմա պետք է համակերպվենք ստեղծված իրավիճակի հետ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներին ու ֆուտբոլիստներին. ես հպարտ եմ նրանով, թե որտեղ ենք մենք հիմա։ Ցավոք, մենք ոչինչ չհաղթեցինք, բայց հասանք մի հանգրվանի, որին հասնելը չափազանց բարդ է», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Արսենալը» 20 տարվա դադարից հետո դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ գավաթը կխաղարկի «Բավարիա» – ՊՍԺ զույգի հաղթողի հետ։

Leave a Comment