TRIPP-ն օրակարգում է․ ամերիկյան ուղղությունն ակտիվանում է

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Ողջունել եմ հյուրերին և բարձր եմ գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք TRIPP նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր»,- գրել է Դավիթ Խուդաթյանը։

The post TRIPP-ն օրակարգում է․ ամերիկյան ուղղությունն ակտիվանում է appeared first on Tribune.am.

Leave a Comment