Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբը հայտնել է Իրանի դեմ լայնածավալ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

1in.am  Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները համագործակցում են։


 


«Մենք բարձր պատրաստվածության ունենք և կարող ենք վերադառնալ հզոր և լայնածավալ գործողության, որը թույլ կտա խորացնել մեր նվաճումները և ավելի թուլացնել իրանական ռեժիմը», – ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Զամիրն ասել է Լիբանանի հարավային շրջաններ կատարած այցի ժամանակ։


 


Նրա խոսքով՝ Իսրայելն ունի պատմական հնարավորություն «փոխելու տարածաշրջանում իրականությունը բազմաճակատային գործողության ընթացքում»։


 


«ԱՄՆ զինված ուժերի հետ համագործակցությունն ու համակարգումը շարունակվում են, և մենք հետևում ենք իրավիճակին։ Իրանում կան մի շարք այլ թիրախներ, որոնց պատրաստ ենք հարվածել», – նշել է Զամիրը։


 


 


 


 


 


Leave a Comment