ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում համաձայնության հասնել Իրանի հետ մինչև մայիսի կեսերը՝ Չինաստան մեկնելուց առաջ։
PBS-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա դիտարկում է Իրանի հետ համաձայնության գալու հնարավորությունը մայիսի կեսերին՝ Չինաստան մեկնելուց առաջ։
«Այո՛, հնարավոր է։ Դա իդեալական կլիներ։ Դա պարտադիր չէ, որ տեղի ունենա, բայց իդեալական կլիներ», – պատասխանել է Թրամփը։