ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկվել են TRIPP նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «TRIPP» նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր։

Leave a Comment