ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությունն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը (կազմում ՀՀ ԱԳՆ-ից և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակից ներկայացուցչներ) մայիսի 6-ին հյուրընկալվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից։

«ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համատեղ իրականացվող ծրագրերը՝ այդ թվում՝ Արտեմիսը։

Իվանա Ժիվկովիչը ողջունել է ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական գործընթացներին վերաբերելի ՀՀ օրենսդրությունը և ընտրությունների նախապատրաստական ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment