Փաշինյանը Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու հրավեր է ստացել. Կոպիրկին – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք «Հաղթանակի» շքերթին, հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ հրավերներն ուղարկվել են «բոլոր եղբայրական երկրներին»։

Միևնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ այս պահին չի տիրապետում տեղեկատվությանը՝ արդյոք Հայաստանի կառավարության ղեկավարը կընդունի հրավերը և ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք տոնական միջոցառումներին։

Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում՝ Հաղթանակի զորահանդեսներին, վերջին տարիներին քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ 2024 թվականի 8-ին Մոսկվայում նա նախագահում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը։ Չնայած Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվելուն, նա հրաժարվել էր մնալ հաջորդ օրը կայանալիք Հաղթանակի զորահանդեսին և մայիսի 9-ին վերադարձել էր Երևան։ Սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի առաջնորդը, գտնվելով Մոսկվայում, չմասնակցեց Կարմիր հրապարակում կայացող հանդիսավոր միջոցառմանը։

Հաջորդ տարի՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, Փաշինյանը մասնակցել էր։

Leave a Comment