Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ստացել և ներկայումս ուսումնասիրում է ավելի քան երկու ամիս տևող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկը։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Թեհրանն իր դիրքորոշումը կփոխանցի միջնորդ հանդիսացող Պակիստանին։
Այս գործընթացն ընթանում է Վաշինգտոնից հնչող կոշտ հայտարարությունների ֆոնին։ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ իրենք կուսումնասիրեն փաստաթուղթը։
