Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպման սկզբում Մագդալենա Գրոնոն շնորհավորել է ՀՀ կառավարությանը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումների կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment