Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք. Անդրանիկ Քոչարյան

 Ազգային ժողովում այսօր ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հույս հայտնելով, որ Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունն ի վերջո կբացահայտվի:

«Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք: Վերջերս տեսա, որ արտաշիրիմում են արել իմ ընկերոջ՝ գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանը:  Արտաշիրիմումը պետք է տար արդյունք, բայց բացահայտեցի, որ այնքան վնասված է եղել, որ ակնկալիքը՝ փորձաքննության տեսանկյունից դա բացահայտելու, մի քիչ խոչընդոտներ է առաջացնում»,- ասաց նա:

Անդրադառնալով հիմնական վկաների ճակատագրերին՝ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ կարծում է թե դրանք բացահայտման սպասող կարևոր դրվագներ են, որոնք հասարակությանը պահել են սթրեսի մեջ: Խոսքը թե՛ Վահրամ Խորխոռունու սպանությանը, թե՛ Արծրուն Մարգարյանի մասին է, և, ըստ պատգամավորի, դրանք պատահական սպանություններ չէին:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ բացահայտումը հետագայում կկանխի նմանատիպ հրեշավոր պլանավորումները, նաև նմանատիպ այլ դրսևորումներն իշխանական պայքարի մեջ:

Leave a Comment