Մհեր Գրիգորյանը և Կարլ Նեհամերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՆԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորեց Բանկի՝ Հայաստանի համար առանցքային գործընկեր կառույցի դերը և ընդգծեց Կառավարության բարեփոխումների գործընթացին Բանկի շարունակական մասնակցության կարևորությունը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց նշանակությունը ԵՄ ինտեգրման ճանապարհին։

Կողմերը անդրադարձ կատարեցին նաև Հայաստանի հանրային և մասնավոր հատվածներում Բանկի ներգրավվածության ընդլայնման նախաձեռնություններին։

Leave a Comment