Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը




ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը: 


 


Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:


 


Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:


 


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին:


 


 ԱԽ գրասենյակ


 


 


Leave a Comment