Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերին

 Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին: 

Մայիսի 9-ի տոնակատարություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտնել են ԱՊՀ երեք երկրների առաջնորդները՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի առաջնորդ Սադիր Ժապարովը։

Շքերթին ներկա կլինեն նաև չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներ Բադրա Գունբան և Ալան Գագլոևը։ Ժամանելու իր մտադրության մասին հայտնել էր Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության իշխող կուսակցության առաջնորդ Միլորադ Դոդիկը։

Leave a Comment