Պարզապես չի կարելի ծաղրի առարկա դարձնել մի ամբողջ համակարգ․ Լիլիթ Գալստյան  

 

Խիստ հանգրվանային ժամանակահատվածում ներկայացնում եք մի փաստաթուղթ, որն աղերս չունի երկրի մարտահրավերների հետ և իր խորքային բովանդակությամբ իշխող ուժի քաղաքական շահերի և նրան մատուցված ծառայութունների արձանագրում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Մինչդեռ դուք ոչ թե իշխանության արժեհամակարգին ծառայող միջոց եք, ինչպես դիրքավորվել եք, այլ՝ պետական շահերի և օրինականության գլխավոր պաշտպանը:

Քաղաքական հավատարմություն, նպատակահարմարություն, կալանքի ֆետիշացում, վախի մթնոլորտ, քաղաքական հալածանքներ․ ահա արժեքները, որոնց ծառայում եք դուք։

Եվ օրինաչափ է, որ դատախազությունը ամենացածր հանրային վարկանիշ ունեցող ինստիտուտներից է: Ըստ միջազգային ինդեքսների Հայաստանը շարունակում է լինել կիսաազատ երկիր, ուր իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ անձի ձեռքում», — նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment