Ձեզ խաբել են, սիրելի հայրենակիցներ, ձեզ մի տարի շարունակ խաբել են․ Գեղամ Մանուկյան 

Եթե որևէ մեկը որևէ մեկիդ որևէ տեղ խաբի, դուք բնականաբար կընդվզեք, դուք բնականաբար կբողոքեք, եթե չասեմ ավելի կոպիտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ձեզ՝ պատգամավորներին, այս ամբիոնից խաբել են, սուտ են խոսել, մոլորեցրել են, դուք էլ հավատալով այդ ստերին՝ գնացել և քվեարկել եք մեր Արթուր Սարգսյանի անձեռմխելիության իրավունքից զրկելու համար: Մեկ տարի առաջ այս ամբիոնից տիկին գլխավոր դատախազը կարդում էր, որ իշխանություն զավթելու հանցավոր նպատակ իրագործելու նպատակով՝ Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր և այլն։ Խաբել են։ Դատարանում ներկայացված ամբողջ քրեական գործով չկա գեթ մեկ ապացույց, որ ահաբեկչության մասին խոսք լինի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment