Սրբազան պայքարի գործով անցնող տղաներից մեկը մահացել է. արդյո՞ք ռեժիմի խղճին չէ. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշո՞ւմ եք — ժողովրի վրա կրակեցին լուսաձայնային

նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները։

Թվով 16 (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են):

Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոնստանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։

Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։

Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Leave a Comment