Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ:

Երիտասարդները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանն ու արարողակարգային դերին: Այնուհետև ծրագրի մասնակիցները հանդիպել են նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության և ծրագրին մասնակցելու համար, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Leave a Comment