Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթակվել է բռնության

Սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց՝ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը նաև նշեց, որ չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործով այս պահի դրությամբ մեղադրյալ դեռ չկա:

Մոր պատմելով՝ սեռական բռնության են ենթարկվել իր երկու անչափահաս աղջիկները, բռնարարներն ազատության մեջ են:

 

Leave a Comment