Apple-ը ցանկանում է նոր ապրանքային նշան գրանցել Ռուսաստանում

Apple-ը ցանկանում է նոր ապրանքային նշան գրանցել Ռուսաստանում

Ամերիկյան Apple կորպորացիան հայտ է ներկայացրել՝ համանուն ապրանքային նշանը Ռուսաստանում գրանցելու համար․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտը ներկայացվել է 2026 թվականի մայիսին՝ Apple Inc. ընկերության կողմից։ Եթե գրանցումը հաստատվի, տեխնոլոգիական հսկան հնարավորություն կստանա Ռուսաստանում իր բրենդի ներքո վաճառել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝

  • Դրամապանակներ,
  • Փաստաթղթերի համար նախատեսված պայուսակներ և թղթապանակներ,
  • Այցեքարտերի տուփեր և այլն։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Apple-ը դադարեցրել էր իր տեխնիկայի վաճառքը Ռուսաստանում և անջատել Apple Pay ծառայությունը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment