Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորեց Բանկի՝ Հայաստանի համար առանցքային գործընկեր կառույցի դերը և ընդգծեց Կառավարության բարեփոխումների գործընթացին Բանկի շարունակական մասնակցության կարևորությունը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց նշանակությունը ԵՄ ինտեգրման ճանապարհին։

Կողմերը անդրադարձ կատարեցին նաև Հայաստանի հանրային և մասնավոր հատվածներում Բանկի ներգրավվածության ընդլայնման նախաձեռնություններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment