Դուբայում կառուցվող երկնաքերում խոշոր հրդեհ է բռնկվել – armeniatoday.am

Դուբայի «Դուբայ Մարինա» թաղամասում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՌԲԿ-ն։ 

Դուբայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնը հրդեհի մասին հաղորդում է ստացել մայիսի 6-ին՝ ժամը 7:06-ին։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալ Հաբտուր Գրանդի մոտակայքում գտնվող շինհրապարակում։

Ժամը 8:51-ին հրշեջ ծառայության հրամանատարը հայտնել է, որ հրդեհի մարման աշխատանքներն սկսվել են։ Հրդեհը հետագայում մեկուսացվել և վերահսկողության տակ է վերցվել։ Նախնական հաղորդագրությունները վկայում են, որ վիրավորներ չկան։

Al Habtoor Group-ի մամուլի խոսնակը միջադեպը անվանել է աննշան։ Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

Մարտի 1-ին Դուբայի Burj Al Arab հյուրանոցը հրդեհվել էր անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Նույն օրն անօդաչու թռչող սարքերը հարվածել էին նաև Դուբայի օդանավակայանին։ 

Leave a Comment