Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխան Ալեքսանդր Լուկաշենկոյին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրենց քննադատող երկրի ղեկավարը պետք է մտահոգվի սեփական պետության ներքին հարցերով:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջինս պետք է մտածի իր երկրի ներքին կայունության, քաղաքական անկախության, խոսքի ազատության և նույնիսկ կարտոֆիլի աճման գործընթացի մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Հայ դիվանագետին բողոքի նոտա էր ներկայացվել Ալեն Սիմոնյանի այն պնդման պատճառով, ըստ որի՝ Հայաստանը չպետք է վերածվի գուբերնիայի և չպետք է ունենա Բելառուսի նման կառավարում:

Leave a Comment