Հայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ


​«Ազատ սոցիոլոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է լայնածավալ նախընտրական սոցիոլոգիական հարցում՝ նպատակ ունենալով պարզել հանրության քաղաքական նախապատվություններն ու վերաբերմունքը ճանաչված անհատ գործիչների նկատմամբ:

​Քաղաքական ուժերի վարկանիշները. Երևան, մարզեր և Գյումրի

​Հարցման մասնակիցներին առաջադրվել էր հետևյալ հարցը. «Ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի»: Արդյունքները բաշխվել են ըստ տարածաշրջանների.

​Երևանում՝

​«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 19 %

​«Հայաստան» դաշինք — 12 %

​«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 11 %

​«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 10 %

​Միասնության թևեր — 4 %

​«Նոր ուժ» — 2 %

​Այլ ուժեր — 6 %

​Դժվարանում եմ պատասխանել — 36 %

​Մարզերում՝

​«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 21 %

​«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 18 %

​«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 17 %

​«Հայաստան» դաշինք — 7 %

​Միասնության թևեր — 3 %

​«Նոր ուժ» — 1 %

​Այլ ուժեր — 7 %

​Դժվարանում եմ պատասխանել — 26 %

​Գյումրիում՝

​«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 23 %

​«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 17 %

​«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 13 %

​«Հայաստան» դաշինք — 7 %

​Միասնության թևեր — 3 %

​«Նոր ուժ» — 1 %

​Այլ ուժեր — 9 %

​Դժվարանում եմ պատասխանել — 27 %

​Վստահությունն անհատ գործիչների նկատմամբ

​Հարցման երկրորդ փուլով փորձ է արվել պարզել հանրության դրական վերաբերմունքը հանրային և քաղաքական գործիչների նկատմամբ: Ցուցանիշները դասավորվել են հետևյալ կերպ.

​Գագիկ Ծառուկյան — 37 %

​Սամվել Կարապետյան — 31 %

​Ռոբերտ Քոչարյան — 13 %

​Նիկոլ Փաշինյան — 11 %

​Արման Թաթոյան — 8 %

​Սոցիոլոգիական հարցման արդյունքները փաստում են քաղաքական դաշտում առկա բազմաշերտ պատկերի և չկողմնորոշված քաղաքացիների զգալի զանգվածի մասին, որն առավել նկատելի է մայրաքաղաք Երևանում:

Leave a Comment