Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել Չավուշօղլուի եղբոր վրա – armeniatoday.am

Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել երկրի Արտաքին գործերի նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուի եղբոր՝ գործարար Այդըն Չավուշօղլուի նկատմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ մահափորձը տեղի է ունեցել գործարարի գրասենյակում՝ հրազենի կիրառմամբ։ Հարձակումից հետո Այդըն Չավուշօղլուն տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մևլյութ Չավուշօղլուն, որը դեպքի պահին գտնվում էր արտերկրում, արդեն տեղեկացված է կատարվածի մասին և պատրաստվում է վերադառնալ Թուրքիա։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

2024 թվականի ապրիլին Չավուշօղլուն քննադատել էր ՀՀ-ին տրվող ֆրանսիական օգնությունը և սպառնացել ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին։ 

Leave a Comment