Իրանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

Իրանի Շահրիյար քաղաքում գտնվող առևտրի և գրասենյակային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Իրանի համանուն շրջանի նահանգապետին։

«Ներկայումս հաստատվել է 11 մարդու մահ»,- գործակալությունը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը՝ առանց նրա անունը նշելու։

Նա ասել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 26 մարդ, որոնք հոսպիտալացվել են կամ ստացել են ամբուլատոր բուժում։

Շահրիյարի նահանգապետը պարզաբանել է, որ Արգավան համալիրում, որը ներառում է ավելի քան 250 առևտրի և 50 գրասենյակային շենք, հրդեհն սկսվել էր երեկ երեկոյան։ Քաղաքի և հարակից շրջանների արտակարգ ծառայություններն անմիջապես սկսել են մարման աշխատանքները։

Հրդեհն այժմ մարվել է։ Շահրիյարի դատախազությունը հրամայել է ձերբակալել շենքի շինարարության համար պատասխանատու ընկերության ղեկավարին։ Քննչական մարմինները պարզում են հրդեհի պատճառը։

Leave a Comment