
Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն X (Twitter) սոցիալական հարթակում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին։
Համաձայնագիրը պաշտոնականացնում է համագործակցությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև:
«Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար: Այս համաձայնագիրը հնարավորություն կտա խորացնել 2023 թվականից սկսված մեր երկկողմ համագործակցությունը հետազոտությունների և նորարարությունների բնագավառում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), արհեստական բանականության (ԱԲ) և քվանտային տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է լիազոր նախարարը։
Très heureuse d’avoir signé avec M. Mkhitar HAYRAPETYAN, ministre de l’industrie des Hautes
technologies d’Arménie, un mémorandum d’entente formalisant la coopération entre son ministère et l’Agence de l’innovation de défense (AID) du ministère des Armées.Cet accord permettra… pic.twitter.com/ReWe9Ih8Ln
— Alice Rufo (@RufoAlice) May 5, 2026