Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում։

Leave a Comment