Լատվիայի նախագահը մայիսի 7-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

«Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։

«Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց ու տնտեսությունները»,- նշել է նա։

 

Leave a Comment