Ռուսաստանը հրթիռային փորձարկումներ է սկսել

Ռուսաստանի Դաշնությունը Կամչատկայի տարածաշրջանում գտնվող Կուրա հրաձգարանում մեկնարկել է հրթիռային փորձարկումների գործընթացը։

Տարածաշրջանի կառավարությունը տեղեկացնում է, որ նշված փորձարկումները նախատեսված են իրականացնել մայիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Տեղի բնակչությանը հորդորել են այդ օրերին խուսափել Կուրա հրաձգարանի տարածք և դրան հարող վայրեր այցելելուց։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Մարդկանց և ցանկացած տեսակի տեխնիկայի գտնվելն ու տեղաշարժն արգելվում է»։

Leave a Comment