15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետո


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ Վիրջինիա նահանգում 15-ամյա տղան հրաշքով ողջ է մնացել բարձր լարման էլեկտրահաղորդման գծից էլեկտրահարվելու և մոտ 18 մետր բարձրությունից ընկնելուց հետո։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով People-ին, դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին։

Ականատեսները անտառային գոտում նկատել են ծուխ և անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն։ Ժամանած փրկարարները հայտնաբերել են դեռահասին՝ ծանր այրվածքներով և տարբեր վնասվածքներով։

Տուժածը տեղափոխվել է վնասվածքաբանական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։

Սաֆոլկ շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Քրիս Քորնվելը նշել է, որ դեռահասը բացառիկ բախտ է ունեցել ողջ մնալու համար։

«Նա չափազանց բախտավոր է, որ կարողացել է կենդանի մնալ էլեկտրահարումից և այդպիսի բարձրությունից ընկնելուց հետո», – ասել է Քորնվելը։

Միջադեպից հետո մոտակա երկաթուղային գծերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է հետաքննություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment