Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ «անօրինական» են։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վան Ին ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «վճռորոշ շրջադարձային կետում», և տարածաշրջանային կայունության համար համապարփակ հրադադարն անփոխարինելի է։ Իրանի ԱԳ նախարարն իր հերթին բարձր է գնահատել Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նշելով. «Թեհրանի և Պեկինի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, քան երբևէ»։
