
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքին հրթիռային հարվածներ հասնելու մեղադրանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է իր Telegram ալիքում։«Մենք ժխտում ենք Աբու Դաբիի կեղծ հայտարարություններն Իրանի կողմից ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանը մայիսի 4-ին երկրի վրա արձակել է 15 հրթիռ, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը նշել է, որ գրոհների ընթացքում երեք մարդ միջին ծանրության վիրավորում է ստացել։
Ֆուջեյրայի էմիրության նավթավերամշակման համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։