Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, որոնք կունենան «իրական արդյունք»։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր կողմից մենք չենք հրաժարվել բանակցային գործընթացի, շփումների և հանդիպումների հայեցակարգից, որոնք ուղղված են մեր կողմից հայտարարված արդյունքին հասնելուն», – հավելել է Զախարովան։
Զախարովան միաժամանակ նշել է, որ այս փուլում ամերիկացի պաշտոնյաները հիմնականում զբաղված են Մերձավոր Արևելքի հակամարտությամբ, իսկ Կիևի՝ պայմանավորվելու ցանկությունը շարունակում է մնալ հարցականի տակ։
