Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցեր, նախօրեին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Մոսկվան զրույցը որակել է կառուցողական։ Ամերիկյան կողմից դեռևս որևէ մեկնաբանություն չկա։

Անցյալ շաբաթ՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույցի մասին էր հաղորդվել։ Երկու առաջնորդների զրույցը տևել էր մեկուկես ժամ։ Նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ զրույցը որակել էր «շատ լավ»։ Թրամփի խոսքով՝ քննարկվել են Ուկրաինայի և Իրանի հարցերը, Ուկրաինայում հնարավոր հրադադարը։

Leave a Comment