05 Մայիսի 2026, 22:36
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային չորրորդ օրը մեդալների համար պայքարի մեջ են մտել տղամարդկանց 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը փայլուն ելույթ է ունեցել՝ դառնալով աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում է պահել նախ 145 կգ, ապա 150 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Մկրտչյանը ֆիքսել է 182 կգ և 186 կգ արդյունքներ, ինչի շնորհիվ այս վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալի: Երկամարտի 336 կգ ցուցանիշով Նարեկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել նաև Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Մերի Միսակյանը, որը 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: