Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են համաշխարհային ներկայիս իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մայիսի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել երկկողմ շփումների ժամանակացույցը», – հայտնել է նախարարությունը։

Զրույցը կառուցողական և գործնական էր, հավելել են նախարարությունից։

Leave a Comment