Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները


Միջազգային


«Իրանը ցանկանում է գործարք կնքել: Ինձ դուր չի գալիս, որ նրանք ինձ հետ այդքան հարգանքով են խոսում, իսկ հետո հայտարարում, որ չեն խոսել: Նրանք խաղեր են խաղում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը տեղյակ է, թե ինչ քայլերից պետք է խուսափել՝ հրադադարի ռեժիմը չխախտելու համար։ Նա նաև կրկնել է բազմիցս հնչեցրած միտքը, որ Թեհրանին այլևս նավեր չեն մնացել՝ հավելելով, որ Իրանի նավատորմը այժմ բաղկացած է փոքր նավակներից։

Թրամփի խոսքով՝ ներկայում ԱՄՆ-ը տնտեսական ճնշում է գործադրում Իրանի վրա՝ ֆինանսական համակարգի փլուզման նպատակով։

Axios-ը, հղում անելով ամերիկյան և իսրայելական ղեկավարության աղբյուրներին, նշում է՝ Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։


Leave a Comment