Իմ վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում այն ուղուն, որով ընթանում է Հայաստանը. Մակրոն

«Երևանյան երկոխության» բացմանը հիմնական ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ հատուկ հյուրի կարգավիճակով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:

Նիկոլ Փաշինյան․ «Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ուղին անցնում է Հայաստանով՝ դիրքավորելով մեզ որպես կարևոր կամուրջի շուկաների և տարածաշրջանային կայունության համար։

«Խաղաղության խաչմերուկ» և «ԹՐԻՓՓ» նախագծերի միջոցով մենք խթանում ենք գլոբալ փոխկապակցվածությունը և համատեղ բարգավաճումը»:

Էմանուել Մակրոն․ «Ինձ համար հաճելի է «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովին մասնակցելն ու իմ վստահությունն ու աջակցությունը հայտնել այն ուղուն, որով ընթանում է Հայաստանը»։

Ալեն Բերսե․ «Ուրախ եմ ելույթ ունենալ «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Ժողովրդավարական անվտանգությունը դուրս է գալիս «կոշտ» և «փափուկ» անվտանգության միջև եղած հնացած բաժանումից։ Այսօր մեզ անհրաժեշտ է անվտանգություն՝ հիմնված այնպիսի հաստատությունների վրա, որոնց մարդիկ կարող են վստահել»։

Leave a Comment