Կալլասը Բաքվում քննարկել է ռազմավարական գործընկերության բանակցությունների հարցը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրոպայի միջև երկխոսության կարևորությունը, նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը և գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Բայրամովը և Կալլասը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ՝ գործող ծրագրերի և ինստիտուտների շրջանակներում:

Կալլասը Բաքու է մեկնել Երևանից, որտեղ մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Երևանում նա հայտարարել էր, որ Հայաստանն ինքնուրույն կորոշի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։

Leave a Comment